Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցչին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը UNIDO ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-ին Բյուրոյում ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) փորձագետ Միկլոս Դեվեցին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են դատափորձագիտական բնագավառում որակի ապահովման, միջազգային հավատարմագրման ընթացակարգերի, ռազմավարության տեսլականի, ոլորտի շարունակական և կայուն զարգացման ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Բյուրոյի տնօրենը ներկայացրել է կազմակերպությունում իրականացվող փորձաքննությունների տեսակները, հետազոտական լաբորատորիաների հնարավորություններն ու խնդիրները, կազմակերպությունում ներդրված որակի կառավարման համակարգերի, սերտիֆիկացման և լաբորատորիաների հավատարմագրմանն առնչվող ընթացակարգերը:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտի զարգացման ապահոմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Միկլոս Դեվեցը շրջայց է կատարել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում, ծանոթացել քրեագիտական լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությանը, ներդրված արդիական տեխնոլոգիաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատափորձագիտական ոլորտում որակի ապահովման համակարգի շարունակական և կայուն զարգացման և միջազգային գործընթացներին ինտեգրման իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։
28 Դեկտեմբեր 2016